Մինչև սեպտեմբերի 15-ը Facebook-ի եւ Twitter-ի օգտատերերը կարող են հարցեր ուղղել ԼՂՀ վարչապետին
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել է հերթական առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում Facebook-ի եւ Twitter-ի օգտատերերը հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը հարցեր հղել նրան՝ ստանալով վարչապետի պատասխանները: Facebook սոցիալական ցանցի oգտատերերը կարող են վարչապետին իրենց հարցերն ուղարկել ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջով:
Հարցեր կարող են հղվել նաև Twitter-ում վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով'
Հարցերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 18:00-ն, որոնց պատասխանները տեսանյութի տեսքով կտեղադրվեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Վարչապետ Արայիկ Հարությունյանն առցանց ասուլիսով հանդես է գալիս արդեն չորրորդ անգամ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան