ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերին կժամանի Ադրբեջան
Ադրբեջան
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում նախընտրական մթնոլորտի ուսումնասիրության նպատակով կժամանի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պատվիրակության այցը կկայանա սեպտեմբերի 22-ին:
Յորդա Չուկլայի գլխավորած և 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Ադրբեջանում կմնա միայն մինչև սեպտեմբերի 25-ը:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 1-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել