Միհրան Հարությունյանը պարտվեց
Սպորտ
Լաս Վեգասում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Կորեայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ հայ մարզիկը 66 կգ քաշայինների պայքարում 1/16 եզրափակիչում հաղթել էր Հունաստանի մարզիկին, իսկ 1/8 եզրափակիչի գոտեմարտում առավելության է հասել հունգարացի ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ մարզիկը Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ էր առավելության հասել: Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու