ՀԺ. Արմեն Ամիրյանը` նախարար դառնալու լուրերի մասին
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել:
«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,- ասել է նա՝ դժվարանալով պատասխանել՝ թե առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞, թե կմերժի այն:
«Գիտեք, այս պարագայում առավելևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,-ասել է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել