«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԱԺ-ում մրցակցություն է սկսվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը:
Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով Ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց. «Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:
ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են:
Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել