Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան ընկել է Սևանա լիճը. վարորդը հիվանդանոցում է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում' Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ' 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել