Համայնքներում դպրոցներ չկան, որովհետև չեն ծննդաբերում. Աշոտյան (տեսանյութ) 1in.am
Հասարակություն
Վերջին հինգ տարիների ընթացքում 13 դպրոց է փակվել: «Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ երեխաների թիվը նվազում է, ժողովրդագրական խնդիր է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա' եթե փակելու լինեին, առնվազն 100 դպրոց այս պահի դրությամբ պետք է փակեին' ֆինանսական կայունությունը հաշվի առնելով:
«Դպրոց չկա, որովհետև երեխա չկա, իսկ երեխա չկա, որովհետև չեն ծննդաբերում… Վերջին տարիներին բացառիկ դեպքեր են գրանցվել, երբ այս կամ այն դպրոցն ենք փակել»,- ասաց Աշոտյանը:
Աղբյուրը՝ 1in.am


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել