Լաս Վեգասում Վլասովի պարգևատրման ժամանակ շփոթել են Ռուսաստանի հիմնը (տեսանյութ)
Սպորտ
Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպիչները շփոթել են Ռուսաստանի հիմնը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Վլասովի` 75 կգ քաշայինների պարգևատրության ժամանակ:
Կազմակերպիչները Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչեցրել են Միխայիլ Գլինկայի «Հայրենասիրական երգը»:
«Ասացի, որ չեմ իջնի պատվանդանից մինչև չհնչի մեր հիմնը: Այդ պահի համար մենք ողջ տարի ջանասիրաբար աշխատում ենք»,- Վլասովի խոսքը մեջբերում է lenta.ru-ն:
Արդյունքում կազմակերպիչներն ուղղել են իրենց սխալը:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Վլասովը առավելության էր հասել Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու