Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» «Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս Ռայթ Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում 

Սերժ Սարգսյանը ողջունել է Բելգիայի խորհրդարանականների ԼՂ հիմնահարցի մասին Արցախում անաչառ տեղեկություններ ստանալու ցանկությունը

Քաղաքական

Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաև մի շարք կարևոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել և արարել այդ երկրում: Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ Նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել:

Սերժ Սարգսյանը կարևորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի և ժողովրդի համար կարևոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, նաև կարևորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով Բելգիան ամբողջացրել է ճանաչման գործընթացը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բարեկամ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում, որը համահունչ է ԵՄ ընդհանուր մոտեցմանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների ցանկությունը՝ այցելել ԼՂ և հիմնահարցի մասին անաչառ տեղեկություններ ստանալ անմիջապես տեղում՝ տեսնելով երկիրը և շփվելով արցախցիների հետ:

Բելգիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ կարևոր մի քանի հարցեր միավորում են նաև իրենց՝ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչներին: Այդ հարցերի թվում նրանք նշել են 2015թ. իրենց խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև ԼՂ այցելելու համատեղ ցանկությունը: Պատգամավորները ՀՀ Նախագահից, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող բոլոր հարցերին, ներկայացրեÕ ¬ մեր երկրի մոտեցումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)
Ամենադիտված