Զարմացած չեմ «Բորուսիայի» ուժեղ խաղից. Ֆիլիպ Լամ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ իրեն չի զարմացնում Դորտմունդի «Բորուսիայի» հաջող մեկնարկը Բունդեսլիգայում:
«Բորուսիան» կայուն թիմի տպավորություն է թողնում: Վերջին տարիներին նրանք մեր մրցակիցն էին, այդ պատճառով էլ պայքարը կրկին հետաքրքիր կլինի: Զարմացած չեմ դորտմունդցիների ուժեղ խաղից, քանի որ նոր մարզիչը իր հետ միշտ էլ նոր գաղափարներ է բերում: Իսկ «Բորուսիայի» խաղացողները միշտ էլ բարձրակարգ են եղել»,- Լամի խոսքը մեջբերում է Sport1:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու