OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է 

Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են՝ Ադրբեջանը վախեցած է և պատրաստ չէ պատերազմի

Հասարակություն

Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են, որ հայկական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ոտնձգության հայրենիքի սահմանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակին, ազատամարտիկները նշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է իր ժողովրդին ցույց տալ, որ իրենք պատրաստ են պատերազմի՝ չնայած իրականությունը լրիվ այլ է: Օգոստ ոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամները վստահեցրին, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են մեկնել առաջին գիծ և կանգնել հայրենիքի սահմանները քաջաբար պաշտպանող հայ զինվորների կողքին: «Մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ դիրքեր և լինել մեր զինվորների կողքին: Այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ է: Սակայն ցանկացած լարվածության դեպքում մենք կլինենք մեր զինվորի կողքին: Պատրաստ ենք մեր 18-ամյա զինծառայողներին ավելի քիչ գործ թողնել և թույլ չտալ հակառակորդին թեկուզ մեկ քայլ առաջ գալ: Բայց պետք է նաև նշեմ, որ առաջնագծում կանգնած մեր զինծառայողները շատ պատրաստված տղաներ են: Եղել են դեպքեր, երբ մենք առաջնագիծ ենք բարձրացել և հասկացել ենք, որ ավելորդ ենք այդտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամ Ալբերտ Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին մեծ տրամաչափի զենքեր է կիրառել՝ հիմնականում թուրքական արտադրության 120 միլիմետրանոց ականանետեր, սակայն ստացել է արժանի պատասխան հայկական զինուժի կողմից, ինչի արդյունքում նրանց ակտիվությունը մարել է: Ալբերտ Պողոսյանը ադրբեջանական կողմի ակտիվությունունից պատերազմի վտանգ չի տեսնում՝ նկատելով, որ նրանք պատերազմի պատրաստ չեն, իսկ լարվածությունը սահմանին ստեղծում են ներքին խնդիրների կարգավորման համար, քանի որ ալիևյան կլանը լիովին կորցրել է ժողովրդի վստահությունը:

Մահապարտների ջոկատի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Մարտիրոսյանը ևս համակարծիք է այն մտքի հետ, որ Ադրբեջանն այս պահին պատերազմի պատրաստ չէ: «Պատերազմի տարիներին նրանք գալիս էին գայլերի ոհմակի նման, սակայն, տեսնելով հակառակորդի ուժը, շնագայլերի նման փախչում էին: Հիմա էլ նրանց մոտ ոչինչ չի փոխվել: Նրանք պատրաստ չեն պատերազմի, քանի որ դեռ վախեցած են, չունեն մարտավարություն, իսկ նրանց ամպագորգոռ հայտարարությունները միայն արտահայտում են նրանց վախը: Ադրբեջանցիները միշտ սովոր են շնագայլերի նման կծել և փախչել, նրանք չունեն այն հավատը, որ կարող են պատերազմում հաղթել: Եթե նրանք վստահ լինեն, որ կարող են հաղթել, հաջորդ վայրկյանին կխփեն: Սակայն այդ դեպքում էլ մեր տղաները քաջ են, և ես վստահ եմ, որ կկասեցնեն թշնամու ցանկացած ոտնձգություն հայրենիքի սահմանների նկատմամբ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Մահապարտների ջոկատի առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանն էլ նկատեց, որ արցախյան ազատամարտի տարիներին իրենք ավելի շատ զինված էին հայրենասիրական ոգով և անգամ որսորդական հրացանն իրենց համար շատ մեծ նշնակություն ուներ: «Այսօրվա դրությամբ մեր զինվորները շատ լավ զինված են և հայրենասիրական ոգով, և զենքով»,- եզրափակեց Մինասյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին
Ամենադիտված