Չեմ հասկանում սոցկայքերի օգտատերերի ոչ իշխանական հատվածի համազգային խանդավառությունը
Բլոգոսֆերա
Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկեղծ ասած ես այսքան տարվա մեջ արդարադատության տգետ, անգրագետ ու անխելք նախարար դեռ չեմ տեսել: Ավելին որքան նկատել եմ էդ ոլորտի նախարարները միշտ էլ ամբողջ կառավարության կազմի մեջ առանձնացել են իրենց բարձր գրագիտությամբ, բայց այդ բոլորով հանդերձ արդարադատության ոլորտը Հայաստանում միշտ էլ եղել ու մնացել է ամենախայտառակ բնագավառներից մեկը, եթե չասենք ամենախայտառակը: Էնպես որ հիմա մի տեսակ չեմ հասկանում նոր նշանակման հետ կապված սոցկայքերի օգտատերերի ոչ իշխանական հատվածի էս համազգային խանդավառությունն ու հրավառությունը: Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որեւէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել