ԱՄՆ-ում դեմոկրատներն արգելափակել են Իրանի հետ համաձայնագրի դեմ ուղղված բանաձևը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 15-ին արգելափակել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դեմ ուղղված բանաձեւը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընթացակարգային քվեարկության ընթացքում փաստաթղթի օգտին քվեարկել է 56 օրենսդիր՝ հիմնականում հանրապետականներ: Դեմոկրատական խմբակցությունից նրանց ընդդիմախոսների մեծամասնությունը դեմ է արտահայտվել՝ հավաքելով 42 ձայն: Դա երկու ձայնով ավելի է, քան անհրաժեշտ է փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկություն թույլ չտալու համար:
Բանաձեւի հակառակորդներին հաջողվում է այն արգելափակել վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ:
Հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը հայտարարել է, որ իրենք մտադիր են, հնարավոր է արդեն այս շաբաթվա ընթացքում, անցկացնել եւս մեկ քվեարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)