Լոս Անջելեսը պաշտոնական հայտ է ներկայացրել 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Սպորտ
Լոս Անջելեսըը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պաշտոնապես հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն հակված էր նրան, որ 2024 թվականի խաղերը կարող է հյուրընկալել Բոսթոնը, սակայն քաղաքի ղեկավարությունը հրաժարվել է այդ գաղփարից, իսկ պաշտոնական հայտը ուղարկել է Լոս Անջելեսը:
2024թ. խաղերը հյուրընկալելու հայտ են ներկայացրել Հռոմը, Համբուրգը, Փարիզը, Բուդապեշտը: Պայքարին կարող են միանալ նաև ադրբեջանական Բաքուն և հնդկական Ահմադամադը:
ՄՕԿ-ը մասնակից քաղաքների քանակը կհաստատի 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու