Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում Իրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայման ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը Բեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Մեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը 

Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200 հազար 401 անձ

Հայաստան

Հաշմանդամների հաշվառման հանրապետական «Փյունիկ» շտեմարանում հաշվառված է 200 հազար 401 (կանայք կազմում են 48 տոկոսը) հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է ընդհանուր բնակչության 6,6 տոկոսը: Լրագրողների հետ սեպտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

«Մեր տեղեկատվական համակարգում հաշվառված է 8047 հաշմանդամ երեխա, որը կազմում է ընդհանուր բնակչության 1,1 տոկոսը: Եթե համեմատենք Ռուսաստանի Դաշնության հետ, ապա այնտեղ հաշմանդամությունը կազմում է ընդհանուր բնակչության 10, 25 տոկոսը, իսկ հաշմանդամ երեխաները' 1, 97 տոկոսը»,- ասաց Սողոյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 136 հազար 713-ի համար հաշմանդամությունը սահմանված է անժամկետ, իսկ 63 հազար 688 հաշմանդամներ պարբերաբար ենթարկվում են վերափորձաքննության:

Նա նկատեց, որ միայն հիվանդության առկայության դեպքում չէ, որ մարդը համարվում է հաշմանդամություն ունեցող անձ: «Հաշմանդամության կարգ ստանլու համար նա պետք է անցնի համալիր հետազոտում, որպեսզի բժշկասոցիալական ոլորտի փորձագետները համապատասխան որոշում կայացնեն: Մարդու մոտ պետք է առկա լինի նաև կայուն կենսագործունեության խանգարում, խաթարված լինեն ուսումնառության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինքնագործունեության, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու կարողությունները, իսկ երեխաների մոտ էլ' խաղալու կարողությունը»,-շեշտեց Սողոյանը:

Բանախոսն ընդգծեց, որ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների մեջ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված խնդիրները (31,5 տոկոս), հոգեկան հիվանդությունները'10,9 տոկոսը, նորագոյացությունները' 8,3 տոկոսը, նյարդային համակարգի հիվանդությունները' 8,1 տոկոսը, էնդոկրին հիվանդությունները' 7,6 տոկոս, աչքի հետ կապված հիվանդությոնները' 7,3 տոկոս: «Հաշմանդամությունը ստատիկ վիճակ չէ, եթե մարդը ճանաչվեց հաշմանդամ, չի նշանակում, որ էլ հնարավոր չէ որևէ բան անել. վերջին երեք տարիների ընթացքում բավական մեծ աշխատանքներ են տարվում վերականգնողական օգնությունը ապահովելու համար: Յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հաշմանդամություն ունի, կազմվում է նաև անհատական վերականգնման ծրագիր»,-նկատեց Սողոյանը:

Անդրադառնալով ոլորտում ընթացող բարեփոխումներին' Արմեն Սողոյանը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում ներդրվելու է ֆունկցիաների միջազգային դասակարգում, որից հետո հաշմանդամություն ունեցող անձանց համար կկատարվի իրական կարիքների գնահատում և դրանց հիման վրա կատարվելու է ծառայությունների մատուցում: «Հաջորդ տարի ֆունկիցաների միջազգային դասակարգման պիլոտային ծրագիրը կներդրվի մի քանի մարզերում: Մենք իրականացնելու ենք նաև առանձին մանկական ծառայություններ, մշակվում են մեթոդական ուղեցույցներ: Բժշկասոցիալական հանձնաժողովների անդամնե րի շրջանում կիրառվում է ռոտացիոն մեթոդը (որոշակի ժամկետից հետո հանձնաժողովի անդամը փոխարինվում է)' կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, ինչը տալիս իր դրական արդյունքները»,-նշեց բանախոսը' հիշեցնելով, որ եթե քաղաքացուն չեն տալիս հաշմանդամության կարգը, ապա նա կարող է վերադասության կարգով բողոքարկել այդ որոշումը:

«Ամեն տարի մեր ծառայությունից դժգոհ է մնում մոտ երեք-չորս հազար հոգի, որից 400-500-ը' վերադասության կարգով բողոքարկում են նախորդ որոշումները: Այս տարվա ընթացքում մեր ծառայության մասով մեր նախարարության թեժ գիծ է զանգահարել 68 անձ»,-նշեց Սողոյանը' հավելելով, որ Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարների համատեղ հրամանով սահմանված է, որ առաջարկի դեպքերում անձին բուժող բժիշկը պետք է մասնակցի առաջնային փորձաքննությանը:

Հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանը
Ամենադիտված