«Առավոտ». Թուրք երգչուհին Կոմիտաս կերգի
Հայկական Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է.
«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայանալիք «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս և ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան:
Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում եւ առաջիկայում այցելելու է Երեւան:
«Ինձ ասացին՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ ելույթի հնարավորությունը: Հետաքրքիր է, որ լինելով ազգությամբ թուրք՝ նա ոչ միայն երգում է հայկական ժողովրդական երգեր, այլեւ իր նպաստն է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել