Ըմայըս Մորզը խոսել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայըս Մորզը կարծիք հայտնեց ՀՀ-ում ընթացող Սահմանադրական բարեփոխումների և նրա շուրջ քաղաքական քննարկումների վերաբերյալ:
«Երկրում իրականացվող ցանկացած գործընթաց կամ փոփոխություն պետք է ընդունելի լինի հանրության կողմից: Եվրամիությունը բավական մանրակրկիտ մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ընթացող այդ գործընթացների վերաբերյալ: Մենք չենք միջամտում Հայաստանում ընթացող գործընթացներին, քանի որ դա ՀՀ կառավարության և ժողովրդի խնդիրն է: Սակայն մեր և Եվրամիության գլխավոր խնդիրն է, որ այդ բոլոր գործընթացները լինեն բաց, ազատ և թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' հայտնեց նա:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ:
Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ից մեկնարկել են է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ քննարկումները:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար