Նաիրիտցիները կրկին կառավարության դիմաց են. պահանջը՝ գործարանի վերագործարկում (տեսանյութ)
Հասարակություն
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ: Այս անգամ նրանք պահանջում են գործարանի վերագործարկում:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են փողոցային պայքարը. պայքարելու են այնպես, ինչպես աշխատավարձերի վճարման համար էին պայքարում: Հարությունյանը նկատեց, որ սկսում են պայքարը գործարանի վերագործարկման համար, քանի որ, ըստ իրենց, «Նաիրիտը» հնարավոր է գործարկել 60 մլն դոլարի ներդրման դեպքում:
Տեսանյութը՝ 1in.am-ի


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել