Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ում է պատկանում է ՀԷՑ-ը գնող ընկերությունը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չգիտի, թե ում է պատկանում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որին վաճառվում է ՀԷՑ-ը: «Չգիտեմ, դեռ հայտնի չէ: Անվանումը, որ նոր ներկայացվեց, դեռ ոչինչ չի ասում, դեռ չենք իմանում: Հանձնարարություն եղավ, որպեսզի համապատասխան նախարարությունները տվյալ առաջարկի վրա ներկայացնեն իրենց եզրակացությունները»,- ասաց նախարարը: Ճշմարիտյանի խոսքով՝ փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն իրենք կներկայացնեն իրենց եզրակացությունը:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու (այսուհետև՝ գործարք) մտադրության մասին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել