Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեց Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանը Moncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն է Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը ՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան Ֆրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական է Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում է Բունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտք ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով 

Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է Վարդան Օսկանյանի հայտարարությանը

Քաղաքական

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ խորը հարգանք է տածում Վարդան Օսկանյանի նկատմամբ, սակայն չի կիսում նրա դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: Անդրադառնալով Օսկանյանի այն դիտարկմանը, թե «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչից պետք է վախենա հանրապետության նախագահը, եթե նրա ղեկավարած քաղաքական ուժն ունի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները գալիք ընտրություններում մեծամասնություն կազմելու համար:

«Եթե Հանրապետականին հաջողվի ունենալ մեծամասնություն, նախագահական ընտրություններում կուսակցությունը կունենա իր թեկնածուն և նույն հաջողությամբ կհաղթի նաև նախագահական ընտրություններում: Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում, երբ չեն գնահատում բարեփոխումների իմաստը՝ մեր երկրում հաստատել ամուր ժողովրդավարական կարգեր, այլ սկսում են պատրվակներ փնտրել, թե նախագահական ինստիտուտն են փորձում վերացնել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեփոխումներով մենք վերացնում ենք նախագահի ինստիտուտը: Այս երկիրը բարեփոխումներից հետո էլ շարունակելու է նախագահ ունենալ: Ես համոզված եմ, որ մեր ապագան, վերջիվերջո, կառավարման խորհրդարանական համակարգն է: Ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանն էլ է դրանում համոզված, քանի որ ժամանակին ինքն էլ է այդ տեսակետն ունեցել»,- ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին և կոչ է արել քաղաքացիներին դեմ արտահայտվել այդ փոփոխություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դեմ արտահայտվելու, ոչ ասելու դեպքում հարկավոր է ներկայացնել նաև հիմնավորումներ: «Այն, ինչ հայտարարել է պարոն Օսկանյանը, ես հիմնավորում չեմ համարում: Դա անձնական վերաբերմունք է, իսկ անձնական վերաբերմունքներով երկրի մայր օրենքը չեն ստեղծում»,- նշեց պատգամավորը:

Նա ողջունում է այն քաղաքական ուժերին, որոնք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, հանրապետության նախագահի հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց սկզբունքները, դիրքորոշումը, հիմնավորում են, թե ինչու են դեմ այս կամ այն դրույթին: «Սակայն նրանք երբեք կատեգորիկ չեն հայտարարում, որ մեր երկրին ընդհանրապես փոփոխությունները պետք չեն: Իսկ այն մարդիկ, ովքեր բացարձակ չեն ցանկանում որևէ քննարկման մասնակցել, կարող է շահադիտական նպատակներ ունեն նախագահ դառնալ, բայց միապետի կարգավիճակով: Նրանք ասում են՝ չենք ցանկանում մասնակցել քննարկումներին, սակայն չեն ասում վերջին նախադասությունը, որ չեմ մասնակցում, որովհետև ցանկանում են միապետ դառնալ»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին
Ամենադիտված