Թևան Պողոսյանի վստահեցմամբ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում խնդիրներ չկան
Քաղաքական
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը մամուլից է իմացել Ռուբիկ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Թևան Պողոսյանն ընդգծեց, որ առաջիկայում քննարկում է ունենալու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ իրավիճակը հասկանալու համար: «Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ քննարկման է հրավիրել: Ես կսպասեմ նրա հետ կայանալիք քննարկմանը»,- նշեց պատգամավորը:
Թևան Պողոսյանը նաև վստահեցրեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այս պահին խնդիրներ չունի:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել