Գիտնականները բացահայտել են ամուսնական դավաճանությունների երկու հիմնական պատճառները
Այլ
Թեև ամուսնական դավաճանությունները խորապես անհատական են և կախված են մարդկանց կյանքի հանգամանքներից, ամերիկացի սոցիոլոգ Փեփեր Շվարցը դավաճանողներին բաժանել է երկու հիմնական տիպերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Daily Mail-ը՝ վկայակոչելով հետազոտողի հետ կայացած հարցազրույցը:
Առաջին կատեգորիայի են դասվում այն մարդիկ, որոնց ձանձրացրել է սեռական կյանքն իրենց ներկայիս զուգընկերոջ հետ: Նրանք երկարաժամկետ հարաբերությունների մեջ են և ցանկանում են ինչ-որ նոր բան փորձել: Հաճախ նրանք նպատակ չեն դնում նոր սիրավեպ սկսել, բայց օգտագործում են հարմար առիթները (գործուղման ընթացքում, խորհրդաժողովում, աշխատանքի վայրում կամ համադասարանցիների հետ հանդիպելու ժամանակ):
Ընկերության գիտնականների տվյալների համաձայն՝ հենց այս տեսակն է կազմում Ashley Madison կայքի հաճախորդների (որոնց մասին տվյալների բազան վերջերս կոտրել են հաքերները) մեծամասնությունը:
Կայք մտնող կանայք չեն ձգտում թողնել իրենց ամուսիններին. նրանք պարզապես ցանկանում են ռոմանտիկ խանդավառությամբ բազմազան դարձնել իրենց կյանքը, ԱՄՆ-ի սոցիոլոգիական ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում հայտարարել է Ashley Madison-ի՝ գիտության գծով տնօրեն Էրիկ Անդերսոնը:
Երկրորդ կատեգորիան ամուսնության մեջ դժբախտ մարդիկ են: Նրանք հասկանալի պատճառներով (ընդհանուր երեխաներ, ֆինանսական կախվածություն) չեն լքում իրենց զուգընկերներին, բայց փնտրում են հուզականորեն խթանող կողմնակի հարաբերություններ:
Երկու տիպերի միջև հստակ սահմանազատում չկա, նշում է սոցիոլոգը: Մասնավորապես, միջանկյալ դիրք են գրավում նրանք, ովքեր դավաճանությամբ վրեժ են լուծում իրենց զուգընկերոջից:
Դավաճանությունների մեկ այլ ընդգրկուն սոցիոլոգիական հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է 2015 թվականին, վստահ են, որ ամուսնական անհավատարմության հիմնական պատճառներից մեկը փողն է. որքան ավելի շատ է ֆինանսական առումով ամուսինը կախված կնոջից, այնքան մեծ է նրա կողմից դավաճանության հավանականությունը: Կանանց դեպքում աշխատում է ճիշտ հակառակ միտումը. երբ ընտանեկան եկամուտն ամբողջությամբ կանայք են ապահովում, նրանք առավել հազվադեպ են հակված դավաճանելու:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել