Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը 

Դեռ ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից. Արմեն Աշոտյան

Գիտություն և Մշակույթ

Հայաստանը դեռևս ամբողջությամբ չի կարող հրաժարվել հատուկ դպրոցներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևանի թիվ 12 հատուկ և Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 ներառական կրթություն իրականացնող դպրոցներ կատարած այցից հետո նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շրջեց կրթօջախների տարածքով, այցելեց դասասենյակներ, գրադարան, ուսուցչանոց, զրուցեց մանկավարժների, ծնողների հետ, մասնակցեց դասերի անցկացմանը:

«Անզեն աչքով տեսանելի է մթնոլորտի և տրամադրության, երեխաների հայացքների տարբերությունը: Ցավոք, այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, որովհետև կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու, սակայն ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման պարագայում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների շուրջ 90 տոկոսի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության համար»,- նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսքով' այստեղ խնդիրը միայն կրթության որակի մեջ չէ, դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: «Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում' կրթության բնագավառում: Իհարկե, կատարվելու է երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվելու է հսկայական մասնագիտական աշխատանք' տվյալ կարիքը բավարարելու համար, այս ամենը հատուկ ուշադրության է արժանի, բայց պակաս կարևոր չէ այն մթնոլորտը, որը ստեղծվում է: Այս երեխաները վերադարձվում են հասարակություն' որպես լիարժեք անդամ»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով' ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքներին, ովքեր թերահավատ են մոտենում այս բարեփոխմանը:

«Իհարկե, դեռ հսկայական աշխատանք կա կատարելու' վարչական, մեթոդական, մանկավարժական և կառավարչական, ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում, ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն պետք է չիրականացնել, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը: Մենք այդ քայլն արել ենք, արել ենք համառ' երբեմն գնալով հասարակական կարծիքին դեմ, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը»,- հավելեց նախարարը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ համապատասխան օրենքն ընդունված է, կա ճանապարհային քարտեզ, մինչև 2025 թվականը գործողությունների հստակ ծրագիր: «Սակայն մենք ամեն օր ենք մոտենալու մեր նպատակին, ամեն օր ենք իրականացնելու ներառական հասարակություն ունենալու մեր գաղափարը: Այստեղ շատ կարևոր է մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, կարևոր է, որ սա չլինի լոկ օրենքի պահանջ: Ես հավատում եմ այս համակարգին, և այս երեխաներն իմ ամենաուժեղ դաշնակիցներն են: Ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և մեզ չխանգարի այս աստվածահաճո գործում: Այսպիսին' թիվ 20 դպրոցի նման պետք է լինի այն դպրոցի կոլեկտիվը, որը որոշում է դառնալ ներառական: Մենք վստահ ենք, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս ենք ավելի լավ ապագայի հույս և հնարավարություն: Այս փոքրիկ հասարակությունները, տվյալ պարագայում դասարանները, արդեն գիտեն, որ իրենց կողքին կան և կարող են լինել երեխաներ, ովքեր մի քիչ տարբերվում են իրենց առողջական խնդիրներով, բայց այդ երեխաները ներառված են, իրենք կոլեկտիվի մի մաս են և ունեն նույն իրավունքը, ինչպես մնացած բոլոր երեխաները»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի տնօրեն Տաթևիկ Կոստանյանը տեղեկացրեց, որ ուսումնական հաստատությունում 85 աշակերտ է սովորում: «Սակայն ոչ բոլորն են հաճախում, քանի որ տրանսպորտի խնդիր ունեն. մարզերում են ապրում, և իրենց համար շատ դժվար է ամեն օր գալ դպրոց: Նախորդ տարի դպրոցում գիշերել է 56 երեխա, հիմա' 25-30-ը: Շատ աշխատանքներ ենք տանում ընտանիքների հետ, խրախուսում, որ տանեն երեխաներին և նրանք տանը քնեն: Բոլոր պայմաններով ապահովված են, օրը 4 անգամ սնվում են, լոգարան ունենք, հագուստը լվանում ենք»,- նշեց Տաթևիկ Կոստանյանը:

Նրա խոսքով' ուսումնական ծրագիրը նախատեսված է չափավոր և ծանր հետամնացություն ունեցող երեխաների համար: «Ուսումնասիրում են 9 առարկա, ուսումնական պլանով ենք առաջնորդվում, ամեն երեխա ունի իր անհատական պլանը»,- հավելեց Տաթևիկ Կոստանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Ամենադիտված