Սեյրան Օհանյանը շատ լուրջ է վերաբերվում բանակի և անձամբ իր հանդեպ քննադատությանը
Հայաստան
Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շատ լուրջ է վերաբերվում բանակի և անձամբ իր հանդեպ քննադատությանը: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտեց, որ հասարակությունը ինքն է ուղղորդում, թե բանակը որ ուղղությամբ պետք է զարգանա: «Մեր աշխատանքում ես հաճախ եմ աոնչվել քննադատության հետ, ինչպես նաև զգացել եմ բանակի նկատմամբ ժողովրդի հոգատարությունը»,- հավաստեց Օհանյանը:
Նրա խոսքով' բանակի և անձամբ իր հասցեին հնչող ողջ քննադատությանն ինքը ծանոթանում է և դրա առնչությամբ տալիս համապատասխան ցուցումներ: «Հաճախ նշվում են թերություններ, որոնք բանակում չկան: Այս պարագայում ես հանձնարարություն եմ տալիս' հանրությանը ներկայացնել բանակի մասին ճիշտ տեղեկատվություն, իսկ այն տեղեկատվության առնչությամբ, որը ոչ կառուցողական է և նպատակ ունի մեզ շեղել մեր նպատակներից, հանձնարարում եմ ուշադրություն չդարձնել»,- ընդգծեց Օհանյանը: Նախարարը նաև կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր մարդ, ով չի վախենում իր պաշտոնի համար, պետք է նորմալ վերաբերվի քննադատությանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից