ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը Դենվերում ելույթ է ունեցել «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» միջոցառմանը
Արցախ
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Դենվեր քաղաքում' «Կոլորադոյի հայերը» կազմակերպության ու Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակի համատեղ կազմակերպած «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառմանը, որը նվիրված է եղել Կոլորադո նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Կոլորադո նահանգի օրենսդիրներ, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Իր ելույթում Ռ. Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականության ձևավորման պատմական և իրավական հիմքերին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փուլերին:
Արցախի ներկայացուցիչը ընդգծել է Հայրենիքի և Սփյուռքի միասնականության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Կոլորադո նահանգի օրենսդիրներին ու հայկական կազմակերպություններին՝ Արցախի շահերը պաշտպանելու համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան