«ՀԺ». Դրամն ու խաղողը. դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»: Երեկ մեկ դոլարի վաճառքի գինը երևանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից: Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 2 տոկոսով»:
Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ: Ըստ որոշ տեսակետների, դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով: Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, շուկայում զգալի ծավալներով դոլար են վաճառում իրենց հաճախորդներին վճարելիք դրամը գնելու համար: Եթե այդ տեսակետը համապատասխանում է իրականությանը, ապա դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի և այն կրկին կսկսի արժեզրկվել:
Նկատենք, որ դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները, անկախ նրանից՝ դա արժեզրկում է, թե արժևորում, բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել