Լոս Անջելեսի ուսուցիչների 2-րդ խոշորագույն միությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին
Հասարակություն
Սեպտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ-ի ամենամեծ երկրորդը համարվող Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը, հաղորդում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, տեղեկացնում է Asbarez-ը:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է այս պատմական քայլը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցների աշակերտներին դասավանդելու ջանքերին: Նա հատկապես շնորհակալություն է հայտնել ուսուցիչներ Շան և Սյուզի Աբաջյաններին, որոնք առաջնորդել են բանաձևի վավերացման ընթացքը, ինչպես նաև Հոզե Լարային, որը ևս մեծապես նպաստել է դրան:
Բանաձևի քննարկման ընթացքում ելույթ ունենալով՝ Ասատրյանը բացատրել է Լոս Անջելեսի ուսուցիչների միության կողմից նման կարևոր բանաձևը ընդունելու կարևորությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել