Պիկեի որակազրկման վերաբերյալ «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է
Սպորտ
Լոզանի արբիտրաժային դատարանը մերժել է «Բարսելոնայի»`Խերարդ Պիկեի որակազրկման ժամկենտները կրճատելու վերաբերյալ բողոքարկումը, տեղեկացնում է Sport-ը:
Ֆուտբոլիստը որակազրկվել էր Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում «Ատլետիկի» (1:1) հետ հանդիպմանը մրցավարի օգնականի նկատմամբ ագրեսիվ պահվածքի համար:
Այդ որակազրկման պատճառով Պիկեն Իսպանիայի առաջնությունում արդեն երեք խաղ բաց է թողել: «Բարսան» հույս ուներ, որ կստանա Պիկեի` «Լևանտեի» դեմ խաղում մասնակցության իրավունք, սակայն դատարանը մերժել է բողոքարկումը, որոշելով որ 4 խաղյա որակազրկումը արդար է նման պահվածքի համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու