Ես ինձ լավ եմ զգում, որ ձեր մատից կարողանում եմ փուշ հանել. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
«Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ իրենց պատկանող ըկերությունը կմթերի Արարատի մարզի բոլոր խաղողագործների բերքը: Այս մասին, այսօր գյուղացիների հետհանդիպմանն, ասել է ինքը` Ծառուկյանը.
«Ես միշտ օգտակար եմ եղել ձեզ: Եղել է կարկտահարություն, ցրատահարություն, տեսնելով ձեր վիճակն աջակցել եմ»,– ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ գյուղացիներն ի նշան բողոքի փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ մթերումը ուշանում է, ինչի հետևանքով փչանում է բերքը:
Ի դեպ, ընկերությունը սահմանափակել էր մթերվող խաղողի ծավալը, ինչը բարկացրել էր գյուղացիներին:
Այսօր Ծառուկյանն ասաց, որ չնայած ընկերությունն, ադքան խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, որքան առաջարկում են գյուղացիները, այնուամենայնիվ, խաղողի ողջ բերքը կմթերվի:
«Ես ինձ լավ եմ զգում, որ ձեր մատից կարողանում եմ փուշ հանել»,- ասաց Ծառուկյանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել