«Բավարիայի» հետ մենք Բունդեսլիգայի չեմպիոնի հավակնորդն ենք. Մատս Հումելս
Սպորտ
Կարևորը մակարդակը պահպանել կարողանալն է: Այդ մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը՝ անդրադառնալով Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմի հաջող մեկնարկին:
«Իհարկե, «Բավարիայի» հետ միասին մենք երկրի չեմպիոնի հավակնորդն ենք: Չի կարելի, սակայն, ասել, որ գերազանցում ենք մյունխենցիներին, պարզապես երեք գոլ ավել ենք խփել: Երկու տարի առաջ նույնպես մեկնարկել էինք հինգ հաղթանակով, սակայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կորցրինք 15 միավոր: Կարևորն այդ մակարդակը պահպանել կարողանալն է»,- Հումելսի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկնարկային հինգ տուրում չունենալով ոչ մի պարտություն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու