ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը 

Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի բնակիչներին տրամադրվում են ակնաբուժական անվճար ծառայություններ

Հասարակություն

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ից Աչքի շարժական հիվանդանոցն արդեն 3-րդ այցն է իրականացնում Շիրակի մարզում։ Նախագծի նպատակն է մարզի բնակիչների համար ակնային անվճար զննումներ անցկացնել և բուժումներ իրականացնել սոցիալապես անապահով անձանց համար: Տեղական մասնագետների կողմից հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակում արդեն անցկացվել են ակնային զննումներ, որոնց արդյունքում խորացված հետազոտության և հետագա բուժման կարիք ունեցող բնակիչներն ուղղորդվել են Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Շարժական հիվանդանոցն արդեն ավարտել է աշխատանքը Մարալիկ քաղաքում՝ իրականացնելով աչքի անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ, և այժմ կայանել է Արթիկում: Այս աշխատանքներին զուգահեռ նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներ և ակնային զննումներ երեխաների համար:

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները սեպտեմբերի 23-ին այցելեցին Արթիկ՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին և Արթիկի դպրոցում անցկացվող ակնային ստուգումներին:

«ՀԱՆ-ի հետ մեր հնգամյա համագործակցության շրջանականերում որակյալ ակնաբուժական ծառայություններից օգտվել է ավելի քան 82000 մարզային բնակիչ: Orange Հիմնադրամի իրականացրած ծրագրերից հատկապես կարևորում ենք այս մեկը, քանի որ այն իրական և շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ օգնելով շատերին շտկել տեսողական խնդիրները և անգամ վերականգնել տարիների շարունակ կորցրած տեսողությունը: Շիրակի մարզից հետո ակնաբուժական խմբերն ուղևորվելու են Արագածոտնի մարզ, որտեղ արդեն իսկ մեկնարկել են զննումները տեղի ակնաբույժների կողմից»,- ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

«Ուրախ եմ, որ Orange Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության շնորհիվ ՀՀ մարզերում իրականացնում ենք այս ծրագիրը։ Շիրակի մարզում մենք նախատեսել ենք 2000-ական աշակերտի և մեծահասակի ակնային ստուգում անցկացնել, 650 հիվանդի հետազոտել Աչքի շարժական հիվանդանոցում, որոնցից 300-ին վիրահատել կամ լազերային բուժման ենթարկել։ Հույս ունեմ, որ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարևոր և օգտակար այս ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամի հետ կշարունակենք մեր համագործակցությունը»,- նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Աչքի շարժական հիվանդանոցն Արթիկում կմնա մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ այնուհետև կուղևորվի Ախուրյան:

Այս տարվա ծրագիրը կավարտվի Արագածոտնի մարզով, որտեղ բնակչության համար տեղի ակնաբույժները նախնական զննում կիրականացնեն՝ բացահայտելու միջամտություն պահանջող դեպքերը: Հոկտեմբերի վերջին շարժական հիվանդանոցը կուղևորվի Ապարան, Թալին և Աշտարակ, որտեղ նույնպես կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ սոցիալապես խոցելի բնակիչների համար, ում մոտ նախնական զննման փուլում նման անհրաժեշտություն էր գրանցվել:

Հիշեցնենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60.000 մեծահասակ և 22.800 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 10.759 բնակիչ, իրականացվել է 6.317 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 24.793 ակնոց, և 61 մարզային դպրոցի 4.900 աշակերտի համար կազմակերպվել են ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը
Ամենադիտված