Հուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե Հովհաննիսյան Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա Իրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե Թանդիլյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.com Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ) Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները 

«Ձեռքս չէր դողում, մատս ձգանին էր. սպասեցի հարմար պահի, նշան բռնեցի ու կրակեցի…». շարքային Հայկ Հակոբյան

Բլոգոսֆերա

Մառախուղ էր, մի քանի մետր էր տեսանելիությունը: Մարտական հերթափոխը կատարվել էր 16:00-ին, և արդեն 10-15 րոպե սահմանագոտու տվյալ հատվածի պատասխանատուն ես էի՝ շարքային Հայկ Հակոբյանս: Առաջին անգամ չէի դիրքեր բարձրանում, իմ ամեն անգամվա պարտականություններն էի կատարում և ներքուստ հանգիստ էի: Խրամատում կանգնած մտորում էի: Մտքովս հազար ու մի բան էր անցնում՝ կարո՞ղ է արդյոք հակառակորդն առաջխաղացման փորձ կատարել տվյալ տեղանքում, նման բան նկատելիս ի՞նչ է պետք անել և այլն: Մառախուղը մի փոքր հետ քաշվեց: Դիտարկում էի կատարում և զմայլվում գեղեցիկ բնությամբ. ամպի քուլաները կախվում էին լեռների գագաթներից, ապա դանդաղ իջնում դեպի ձորակը, մեկ էլ սրընթաց շարժվում էին տարբեր ուղղություններով, խառնվում իրար, անթափանց շղարշով պատում հսկա լեռը: Նման գեղեցիկ ներդաշնակություն շատերը միայն ֆիլմերում են տեսել: Եվ այդ ներդաշնակության մեջ ինչ-որ օտար և ավելորդ բան նկատեցի: Մի պահ լարվեցի, սակայն ոչ մի շարժ չկար: Ավելորդ խուճապ չէի ուզում բարձրացնել, բայց զգոնությունս չթուլացրի ու շարունակեցի ակնդետ շուրջբոլորը նայել: Եվ հանկարծ նոսրացող մառախուղի մեջ հստակ տեսա երեք շարժվող կետ: Փորձում էին մառախուղից օգտվելով՝ աննկատ առաջ գալ: Բավական մոտեցել էին մեր դիրքերին: Ինձ համար ամեն ինչ միանգամից վերացավ. միայն այդ երեք կետերն էին: Հաջորդ վայրկյանները չափազանց երկար թվացին, մի ամբողջ հավերժություն: Ի՞նչ անել, պետք էր որոշում կայացնել: Եթե օգնություն կանչեի և սպասեի, միգուցե հակառակորդը հասցներ փախչել կամ էլ՝ ավելի վատ, հարմար բնագիծ զբաղեցնել դիվերսիոն-հետախուզական ջոկատի հիմնական ուժերի առաջխաղացման համար: Մի տեսակ ավելի էի կենտրոնացել: Ինձ համար անսահման երկար, բայց իրականում վայրկյաններ տևած որոշման ընդունումից հետո սեղմեցի տագնապի ազդանշանը, գնդացրովս նշան բռնեցի և կրակեցի: Ձեռքս չէր դողում, բայց ինձ ավելի վստահ զգացի, երբ տեսա, որ հենց առաջին կրակոցիցս մեկն ընկավ: Մյուս երկուսը միանգամից հետ քաշվեցին, վիրավոր էին, թե՝ ոչ, չգիտեմ: Շարունակում էի կրակել ու նոր թիրախ փնտրել: Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

Հակառակորդը սկսեց կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Փորձում էին ապահովել իրենց դիվերսանտների նահանջը: Փոխհրաձգություն սկսվեց: Մեր կողքի հենակետերն էլ կրակով աջակցեցին մեզ: Մի քանի րոպե անց ներքևի ձորակից երկու պայթյունի ձայն լսվեց. փախչող թշնամին, մեր գնդակներից խուսափելով, հարկադրված մտել էր ականապատ դաշտ և… Մինչև երեկո չէինք թողնում՝ առաջ գան, իրենց զոհերին կամ վիրավորներին վերցնեն: Մութն ընկնելուն պես կիրառեցինք նաև գիշերային տեսանելիության սարքեր: Մառախուղը շատ էր խանգարում, բայց ավելի շատ՝ հակառակորդին: Ավելի ուշ լույսեր նկատեցինք. որոնողական աշխատանքներ էին կատարում, իրենց զինվորներին անուններով էին կանչում: Փորձեցին նույնիսկ անօդաչու սարքեր կիրառել, բայց մեր տղաներն արգելափակող կրակով խանգարեցին: Գիշերը նկատեցինք, որ նրանց հենակետին բուժծառայության մեքենաներ են մոտեցել: Հավանաբար, գտել էին իրենց «հերոսներին»…

Տագնապի ազդանշանից հետո դիրքի ամբողջ անձնակազմն անցավ շրջանաձև պաշտպանության, յուրաքանչյուրն զբաղեցրեց իր խրամաբջիջը, սահմանված կետը:

Թշնամին հետ էր շպրտվել: Մենք այլևս անպարտելի էինք:

Հիմա արդեն կարող էի հանգիստ շունչ քաշել…

Հակառակորդի զինված ներթափանցման փորձից օրեր անց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած քաջության համար շարքային Հայկ Հակոբյանին անձամբ պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Ավելի ուշ քաջարի զինվորը «Անդին» ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ պատիվ ունեցավ ներկայացնելու տարվա մրցանակին արժանացած հայ զինվորի ընդհանրական կերպարը:

Տպագրության պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ։

Գրառումը՝ «Հայ զինվոր» ֆեյսբուքյան էջից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համարՀուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե ՀովհաննիսյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույցՎեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռըBloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակՀայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալինՀունգարիայի քաղաքական կուրսում փոփոխություններ են նկատվումBloomberg. Մելոնին քննարկում է ապրիլին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցըԻրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համարՀայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել Երևանում
Ամենադիտված