Ադրբեջանական խնձորն ու քիմիական ահաբեկչության վտանգը
Բլոգոսֆերա
Մանվել Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական խնձորն ու քիմիական ահաբեկչության վտանգը
Բավական ժամանակ է՝ մաքսային մարմիների անգործության արդյունքում Հայաստան են ներկրվում Թուրքիայում և Ադրբեջանում արտադրվող ապրանքներ, որը ոչ միայն պատշաճ փորձաքննւթյան չի ենթարկվում սահմանային անցակետում, այլ ներքին շուկա մտնելուց հետո էլ վերահսկողությունը թերի է իրականացվում:
Բոլորիս հայտնի է, որ պատերազմող երկրների միջև օգտագործվող զինատեսակների մեջ իր տեղն ունեն քիմիական հարձակումները, որով անպակաս չեն տարածաշրջանի երկրները՝ թուրքիայի գլխավորությամբ:
Չգիտես ինչու, մեր սահմանային անցակետերը, այս հանգամանքները հաշվի չառնելով, տարիներ շարունակ վտանգում են սեփական ժողովրդի անվտանգությունն ու մատնվում անգործության, ուստի՝ օր առաջ պետք է արգելել ադրբեջանական և թուրքական արտադրանքի ներմուծումը, իսկ ընդհանրապես ուժեղացնել սննդային իրացման ապրանքների սահմանային փորձաքննության ռեժիմը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը