Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Ադրբեջանի գլխավոր թշնամին Մարիա Զախարովա՞ն է

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են։ Ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինի բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանը haqqin.az-ին և ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի՝ ազերի լրագրողներին կրկին «քարվաճառյան ճիվաղ» Դիլգամ Ասկերովից հարցեր տալու ժամանակ իրենց տեղը ցույց տալը և դաստիարակչական աշխատանքներ տանելը պաշտոնական Բաքվում որոշել են իրենց բնորոշ ոճով պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին։ Զախարովայի և Կոժինի «հակագռեհչական» դաընթացներին բավական հանգիստ պատասխան լսվեց Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Սակայն դա չէր ազերիների իրական պատասխանը, այլ այն, ինչ այսօր հրապարակվեց ազերիների սուլթանի անձնական գրչակ, haqqin.az կայքի գլխավոր խմբագիր և Իլհամ բաբայի ոչ պաշտոնական մամլո խոսնակներից մեկի՝ Էյնուլա Ֆաթուլաևի կողմից, ով որոշ ժամանակ առաջ մի հոդվածով հանդես եկավ և բացահայտ նշեց Բաքվի առաջարկած գինը բլոգեր Լապշինի համար։ Դա Քարվաճառում 2014 թ-ին երկու մարդ սպանած ազերի դիվերսանտ Դիլգամ Ասկերովն էր։ Ֆաթուլաևը բացեիբաց իր հոդվածում առաջարկով հանդես եկավ ՌԴ իշխանություններին և բացահայտեց «Լապշին» տրագիկոմեդիայի մեջ ներգրավված երկրների դերակատարությունը։

Իլհամի կողմից բանտերում նվաստացված Ֆաթուլաևը Զախարովային մեղադրում է գռեհկության մեջ և տալիս է դաստիարակչական դասեր, որոնք շատ ծիծաղելի է լսել մի ազգի ներկայացուցչի կողմից, ում մոտ հայ սպանելը ազգային հերոսություն է, իսկ մարդու գլուխ կտրելը՝ հասարակ բան։ Ֆաթուլաևի հոդված կոչվածն ընթերցելիս գալիս ես այն եզրակացության, որ ռուս-ազերիական հարաբերությունների գլխավոր թշնամին ոչ այլ ոք է, քան ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովան։ Պարզվում է՝ հենց տիկին Զախարովան չի ցանկանում տեսնել Ասկերովին ազատության մեջ, որովհետև չի պատասխանում նրա վերաբերյալ ազերի լրագրողների հարցերին։ Չգիտես՝ ինչու, Բաքվի ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտածում են, որ այն, ինչ նրանք ներկայացնում են, հալած յուղի պես ընդունվեն բոլորի կողմից։ Նրանք նեղսրտում են, որ Զախարովան և այլոք գերադասում են չպատասխանել «ծնողների շիրիմներին այցելած և չար հայերի կողմից գերեվարված Դիլգամի և Շահբազի» հեքիաթին։ Ազերիները և նույն տգետ Էյնուլան շատ լավ գիտեն, որ այդ նույն Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ինչպես նաև ոչնչացված Հասան Հասանովը «իրենց հարազատների գերեզմաններին» այցելելու հետ մեկտեղ ճանապարհին սպանել էին երկու հոգու՝ անչափահաս տղայի և կնոջ։ Նույն Ասկերովը և իր գործընկերները իրենց հանցագործությունները նկարահանել են հեռախոսներով, որոնք և հիմք են ծառայել նրանց մեղադրանք առաջարկելու։ Էյնուլան շատ լավ գիտի, որ այդ ապացույցների մասին տեղյակ են նաև Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններում։ Հենց սրանով է հիմնականում պայմանավորված այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ում գերադասում են խուսափել մարդասպան Դիլգամ Ասկերովի մասին հարցերից։ Բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ին հրապարակած պատասխանում Մոսկվան բացահայտ մեղադրել է Բաքվին իր քաղաքացի Ասկերովին հանցավոր նպատակներով Արցախ ուղարկելու մեջ։ Սակայն Բաքվում շարունակում են պնդերեսություն դրսևորել և Զախարովայի մամլո ասուլիսների ժամանակ իրենց լրագրողների միջոցով հարցեր տալ «քարվաճառյան ճիվաղների» մասին։ Վատ չէր լինի, եթե Զախարովան իր հաջորդ մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնապես բացահայտեր, թե ինչ է իրենից ներկայացնում Ասկերովը և ինչու ՌԴ-ն բարոյական իրավունք չունի նրա հարցը բարձրաձայնելու Երևանի և Ստեփանակերտի մոտ։ Մոսկվայում, Երևանում և Ստեփանակերում շատ լավ գիտեն, թե ինչ ծրագիր ունի Բաքում Ասկերովի պահով։ Այս ստահակը դառնալու է երկրորդ Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում՝ իր բոլոր բացասական հետևանքներով հայ-ռուսական հարաբերությունների համար։

Պարզվում է՝ ըստ Ֆաթուլաևի՝ գռեհիկ Զախարովան հովանավորում է ոչ պակաս գռեհիկ Մարգարիտա Սիմոնյանին, Սեմյոն Բաղդասարովին, Ռոման Բաբայանին, Life news-ի Գաբրիելյանովին, Կոնստանտին Զատուլինին, որոնք, ըստ հոդվածագրի, շատ մեծ վնաս են տալիս ռուս-ազերիական ռազմավարական հարաբերություններին։ Սակայն սույն ճանաչված լրագրողների և վերլուծաբանների անունները տալիս Էյնուլան բացահայտում է իր ՆԱԽԱՆՁԸ, որ ունի ու չի թաքցնում հայերի նկատմամբ, ովքեր բավական բարձ դիրքերի են հասել ՌԴ-ում, մի բան, որն իրենց չի սպառնում, քանի որ Աստված ազերիներին տվել է նավթ ու ՈՉԻՆՉ։

Նույն Էյնուլայի կողմից մի քանի օր առաջ ամենավերջին վիրավորանքների արժանացած ՌԴ արտգործնախարար ՀԱՅԱԶԳԻ Սերգեյ Լավրովն այսօր նրա կողմից հռչակվում է ազերիամետ գործիչ։ Զարմանալի էակ է, այսինքն՝ կոյունլուի է սույն գրչակը։ Մոռանում է, թե մի քանի օր առաջ ինչ «ապացուցված հանցանքների» մեջ էր մեղադրում Լավրովին, իսկ հիմա սազն առած գովերգում է։ Ամենազավեշտալին հետո է, երբ Էյնուլան խորհուրդ է տալիս Մարիա Զախարովային ռուս-ադրբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բացահայտելու համար ուշադրություն դարձնել Չեչնիայի և Դաղստանի ղեկավարներին, որոնք ապշերոնյան սուլթանին դիմելիս նրան անվանում են եղբայր։ Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների։ Իմ կողմից ավելացնեմ, որ շատ ուրախ եմ, որ Կադիրովը և Աբդուլատիպովը Ալիևին եղբայր են համարում։ Նմանը նմանին է գտնում։

Էյնուլային զարմացնում է պատմության գիտությունների թեկնածու Զախարովայի հակաադրբեջանական կեցվածքը։ Պատասխանը շատ պարզ է. Զախարովան հակաադրբեջանական դիրքորոշում չունի։ Նա, ինչպես մյուս բոլոր գրագետ պատմաբանները, շատ լավ գիտեն 98-ամյա ադրբեջանցի ազգի և պետության պատմությունը, գիտեն, թե ինչպես նույն առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ ՌԴ «ռազմավարական բարեկամ» Ադրբեջանը օգնում էր չեչեն և մահմեդական այլ ահաբեկիչներին, իսկ Իլհամի հայրը՝ Հեյդար Ալիևը չեչեն ահաբեկիչների գործողությունները համարում էր ազգային ազատագրական պայքար Ռուսաստանի դեմ և այլն ու դրա համար ադրբեջանցիների համար անընդունելի են։ Բաքվին և Ալիևին դուր չեն գալիս նրանք, ովքեր կասկածի տակ են դնում թուրք-ադրբեջանական պատմագրությունը։ Իսկ հոդված կոչվածի վերջում Էյնուլան, չկարողանալով զսպել իր թրքությունը, բացայահտ սպառնում է Զախարովային և խորհուրդ տալիս վերանայել իր դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, որն ավելի լավ կլինի վերջինիս համար։ Միջնադարյան թուրքերի հետնորդ նորաթուխ ազերի Էյնուլան 21-րդ դարում Ալիևի գրչակի կարգավիճակում սպառնում է Ռուսաստանի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկին։ Լրիվ հիշեցնում է Կռիլովի հայտնի «Փիղը և Մոսկան» առակը։

Հ.Գ. Ի՞նչ կարող էր անել Իլհամ Ալիևը բանտարկված Էյլունա Ֆաթուլաևին ճաղերից այն կողմ, որ վերջինս, ով Իլհամ Ալիևին մեղադրում էր իր ընկերոջ՝ «Մոնիտոր» պարբերականի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ, ով Ալիևներին մեղադրում էր «Խոջալուի ցեղասպանության» կազմակերպման մեջ, ով առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվության այցելում էր Արցախ, ով Ալիևների ընտաքինին մեղադրում էր պետական բյուջեից և SOCAR-ից միլիարդավոր դոլարներ հափշտակելու մեջ, ով նույն հայր և որդի Ալիևներին մեղարում էր բազմաթիվ ազերի ընդդիմադիրների ոչնչացման և ձերբակալման մեջ և այլն, որ հիմա դառնա Ալիևների եռանդուն երկրպագուն և անձնական ստրուկը։ Հարցի պատասխանը երևի բոլորին է հայտնի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված