Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այլևս չի ներկայացնի Վլադիմիր Գասպարյանի շահերը
Բլոգոսֆերա
Հայտնի փաստաբան, օրեր առաջ փաստաբանների կողմից հարձակման ենթարկած Տիգրան Աթանեսյանը այլեւս չի ներկայացնի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շահերը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը:
Ստորև ներկայացնում ենք գրառումը.
«Վերջին օրերին իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետեւանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, որի շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում: Փաստաբանների պալատում առկա բացասական երեւույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ. Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ եւ պարոն Վ. Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը