Ռոնալդուն երկու ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը տնային խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ատլետիկո»-ի դարպասը:
Հանդիպմանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեթ-տրիկ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Արդյունքում՝ Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում երկու խաղ անընդմեջ՝ հեթ-տրիկ է ձևակերպում:
Ավելի վաղ՝ պորտուգալացին երեք գոլ էր ուղարկել «Բավարիա»-ի դարպասը` քառորդ եզրափակչի պատասխան խաղում:
Ռոնալդուն ռեկորդ սահամանեց նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում խփած գոլերի քանակով (13): Լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ակտիվում կա 11 գոլ` առատաջատար այս մրցաշարի կիսաեզրափակիչներում:
Նշենք, որ Ռոնալդուն մադրիդյան թիմում իր գոլերի քանակը հասցրեց 400-ի և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը