Եթե անհրաժեշտ լինի` թիմի առանցքային ֆուտբոլիստները «Արսենալ»-ի դեմ խաղում հանգստի հնարավորություն կստանան. Մոուրինյու
Սպորտ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտա»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է խաղին և նշել, որ անհրաժեշտության դեպքում Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Արսենալ»-ի դեմ խաղին թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ հանգստի հնարավորություն կունենան, որպեսզի ավելի լավ պատրաստվեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին:
«Գիտեմ, որ Եվրոպայի լիգան միակ մրցաշարն է, որում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի հաղթել: Հիանալի կլիներ հաղթելը: Նման քանակությամբ վնասվածքների առկայությամբ այս մրցաշարում հաղթելը մեծ ձեռքբերում կլինի թիմի համար:
Ամեն ինչ կախված է արդյունքից, «Սելտա»-ի դեմ առաջին խաղում կատարված եզրակացությունից: Եթե անհրաժեշտ լինի, մի քանի առանցքային ֆուտբոլիստի հանգստանալու հնարավորություն տալ, ապա այդպես էլ կանենք»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Եվրոպայի լիգայի կիսազերափակչի հանդիպումները մանչեսթերցիները կանցկացնեն մայիսի 4-ին և 11-ին: ԱՊԼ-ի շրջանակներում «Արսենալ»-ի դեմ դիմակայությունը տեղի կունենա մայիսի 7-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը