Ես երջանիկ եմ, հաջողակ և այս մոլորակից. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակին, որում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և իր գոլերի քանակը մադրիդայն թիմում հասցրել 400-ի:
«Խաղը լի էր էմոցիաներով: Թիմը ֆենոմենալ էր, իսկ երեք գոլերը հանդիպումը դարձրին յուրահատուկ: Ինձ պատրաստել եմ, որպեսզի մրցաշրջանի ավարտին լավ մարզավիճակում լինեմ: Ամեն ինչ լավ ստացվեց ոչ միայն ինձ, այլև թիմի համար:
Ես երջանիկ եմ, հաջողակ և այս մոլորակից:
400 գոլը յուրահատուկ է, սա շատ կարևոր է: Նման բանի չէի սպասում: Սա ողջ թիմի, իմ աշխատանքի արդյունքն է և երկրպագուների, ովքեր միշտ աջակցում են մեզ: Սա լրացուցիչ մոտիվացիա է` այս ակումբում խաղալու համար»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը