Բրեդ Փիթը Ջոլիի հետ գժտվելուց հետո թողել է խմելը
Այլ
Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը խոստովանել է, որ վերջնականապես թողել է ալկոհոլը եւ մարիխուանան Անջելինա Ջոլիի հետ ապահարզանից հետո, որն «իրեն ներքուստ բզկտել է», տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես դերասանը հայտարարել է GQ հանդեսին, ինքը չի ցանկանում ատել Ջոլիին եւ մտադիր է ամեն ինչ անել, որ ցավ չպատճառնի իրենց վեց երեխաներին:
41-ամյա Ջոլին սեպտեմբերին ապահարզան է տվել «անհաղթահարելի տարաձայնությունների» պատճառով: Ինչպես հայտնել է դերասանուհու փաստաբանը, այդ որոշումն ընդունվել է «հանուն ընտանիքի առողջության»:
Ըստ որում Փիթը հասկանալ է տվել, որ շատ վշտացած է ապահարզանի բուն փաստից:
53-ամյա դերասանի խոսքով՝ ամուսնալուծության դատավարության սկսվելուց հետո իր համար շատ դժվար էր դարձել հաղթահարել ալկոհոլի հետ կապված խնդիրը, ուստի ստիպված է եղել այցելել կլինիկա կախվածությունից ազատվելու համար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը