Գրիգորյանը պարտվեց կիսաեզրափակչում
Սպորտ
Նովի Սադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց Լեհաստանի մարզիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկն ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցչի հետ և հաղթեց 5:4 հաշվով' դուրս գալով կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Գրիգորյանը 6:8 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցչից: Մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը