Փրկարարները «Կարմիր Սար»-ում օգնություն են ցուցաբերել օտարերկրյա զբոսաշրջիկին ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը Դատախազական ներգործության արդյունքում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Անբարեխիղճ շինարարները հայտնվելու են սև ցուցակում. Արեն Մկրտչյան (տեսանյութ) Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ին Պելեի՝ ԱԱ-1958-ի եզրափակչի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով ՀՀ-ում որպես ղեկավար հայտնվել է մեկը, ով հանուն ստամոքսի և գրպանի ընդունակ է ամեն քայլի Խնդիրը լուծվեց N1. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց մանդատից հրաժարված թեկնածուների գրանցումները Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնք՝ հետևելու դեպի Վանանդ տանող ճանապարհի հիմնանորոգմանը. (տեսանյութ) Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին 

Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:

Մասնավորապես, Արմեն Խաչատրյանը, իրականացնելով Շիրակի մարզային բաժնի հաշվապահական հաշվառման, փաստացի նաև' դրամարկղային գործունեությունը, 2015 թվականի հունվարի 22-ից 2016 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու խախտելով Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ»-ի պահանջները, հափշտակել է ԴԱՀԿ ծառայության կողմից տարբեր քաղաքացիներից հօգուտ պետության փաստացի բռնագանձված 18.575.344 ՀՀ դրամը: Դրանից 13.748.677 ՀՀ դրամի գումարներն Արմեն Խաչատրյանը հափշտակել է' դրանք դրամարկղ և հաշվետվության ծրագիր չմուտքագրելու եղանակով: Բացի այդ, Ա. Խաչատրյանը դրամարկղից քաղաքացուն վճարած 2.684.162 ՀՀ դրամի փոխարեն հաշվետվության ծրագրից ելքագրել է 5.684.162 ՀՀ դրամ, որի արդյունքում ավել ելքագրված 3.000.000 ՀՀ դրամը նույնպես յուրացրել է։ Եվս 1.826.667 ՀՀ դրամ էլ Ա. Խաչատրյանը յուրացրել է դրամարկղից փաստացի վերցնելու եղանակով:

Այսպիսով, յուրացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով' 18.575.344 ՀՀ դրամի գումար հափշտակելու համար Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները «Կարմիր Սար»-ում օգնություն են ցուցաբերել օտարերկրյա զբոսաշրջիկինՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը ՄԱԿ-ը հայտարարել է, որ Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածները կարող են համարվել ռազմական հանցագործությունԴատախազական ներգործության արդյունքում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱնբարեխիղճ շինարարները հայտնվելու են սև ցուցակում. Արեն Մկրտչյան (տեսանյութ)Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցումՊեսկով. ՆԱՏՕ-ի երկրները բազմիցս քննարկել են Ուկրաինա զորքեր տեղակայելու ծրագրերը«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ինՊելեի՝ ԱԱ-1958-ի եզրափակչի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հույսեր չի փայփայումՀՀ-ում որպես ղեկավար հայտնվել է մեկը, ով հանուն ստամոքսի և գրպանի ընդունակ է ամեն քայլիԽնդիրը լուծվեց N1. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց մանդատից հրաժարված թեկնածուների գրանցումներըԴավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնք՝ հետևելու դեպի Վանանդ տանող ճանապարհի հիմնանորոգմանը. (տեսանյութ)Կինը մեղվափեթակների փոխարեն իր հողամասում հայտնաբերել է կրիպտոֆերմաՊեսկովը պատասխանել է ՀԴԲ ղեկավարի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ հարցինՆորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ինՔննչական կոմիտեն համալրվել է 35 նոր քննիչովՔարվաճառում զինամթերքի պայթյունից հովիվ է վիրավորվելԱրթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտենԱՄՆ-ում 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ ՀԴԲ-ն առգրավել է 700 անօդաչու թռչող սարքՎանաձորի նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և 24.8 մլն դրամի վնաս պատճառելու համար (տեսանյութ)Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարանCOP17-ի նախաշեմին անցկացվել է քիմիական հարձակման սցենարով դաշտային վարժանքԹաիլանդում փողոցային սնունդից հետո զբոսաշրջիկի սիրտը կանգ է առելՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերԻսրայելը չի ​​ներքաշվի ԱՄՆ-Իրան հակամարտության մեջՄանդատից առաջ՝ կալանքի միջնորդություն. ԿԸՀ-ում քննարկվելու է Նարեկ Կարապետյանի հարցըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 21-ինԿամո Արեյանի վերաբերյալ գործը՝ Երևանի հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացով, հանձնվել է դատարանՓաստաբան․ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը քննության առարկա է դարձրել 109 անձի գործըԿԸՀ նիստից րոպեներ առաջ. Ղազինյանի գործը շտապ հասցրին դատարան. ՎարդեւանյանՌուսաստանի ռազմածովային նավը զորավարժություններ է անցկացրել Անգլիայի ափերի մոտՄոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը. ՇարմազանովԿասեցվել է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըՔաղաքագետը վարկած է ներկայացրել ՀԴԲ ղեկավարի՝ Ռուսաստան հնարավոր այցի պատճառների մասինԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխել են ՔԿ. Թրամփը վերջ դրեց Նեթանյահուի ձերբակալության հարցինՎայոց ձորում «BMW»-ն բախվել է ժայռին․ 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄինչեւ վաղը 21:00-ն գազ չի լինելու․ հասցեներ Լուկաշենկոն հայտարարել է, որ իրավապահներից ոմանք հովանավորում են վառելիքի գողերինTürkiye. Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունը բազմիցս փորձել է սպանել Էրդողանին ՖԻՖԱ-ն չեղարկել է Լեանդրո Պարեդեսի կարմիր քարտըԼայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում (տեսանյութ) Գիտնականները զգուշացնում են․ առաջիկա ժամերին Երկիրը կբախվի մագնիսական փոթորկի«Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն»․ Արթուր Մարտիրոսյան Վենետիկում քննարկել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնումըՈՒՂԻՂ․ ԿԸՀ-ն բաշխում է մանդատները, ովքե՞ր կդառնան պատգամավորԵղանակի կանխատեսում հուլիսի 21-26-ը
Ամենադիտված