Վստահեք մեզ, որպեսզի կարողանանք շարունակել մեր ծրագրերը․ Նաիրա Նահապետյանը՝ բնակիչներին
Քաղաքական
Ծրագրերը, որոնք նախատեսել էինք չորս տարիների ընթացքում կատարելու համար, կարողացել ենք իրականացնել։ Այս մասին այսօր Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում Ավան-Առինջ վարչական շրջանում հայտարարեց ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը:
Նա նշեց այն ամենն ինչը կատարել են այս տարիների ընթացքում․ «Երեսուն հազար երեխա կարողացել է անվճար հաճախել մանկապարտեզ, կարողացել ենք բարեկարգել պուրակները, կարողացել ենք բարեկարգել ձեր իսկ նախանշած տարածքները: Ավանն այն տարածքներից մեկն է, որ միշտ երևակայելի տեսարան է ունեցել իր տարածքով ու գեղեցկությամբ։ Ես ուզում եմ հպարտորեն ասել՝ Ավանն իսկապես այն տարածքներից է, որ այլ վարչական տարածքները ձգտում են նմանվել նրան»,- նշեց նա։
Նաիրա Նահապետյանը դիմելով հավաքվածներին, ասաց․ «Եկել են կրկին դիմելու ձեզ, որ վստահեք մեզ, որպեսզի կարողանանք շարունակել մեր ծրագրերը, որպեսզի կարողանանք ավելի լավը ու հարմարավետ դարձնել Երևանը։ Այսօր մենք ունենք այդ ծրագիրը: Մենք գիտենք, որ կան հարցեր, որոնց լուծումները մենք գիտենք: Այսօր եկել ենք ասելու, հորդորելու Ձեզ, որ թույլ տաք շարունակենք ծրագրերը, որոնք սկսել ենք»,- ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը