Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg Սուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունը Հայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույց Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան 40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան Արմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով «Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան 

«Փաստ». Ոչ հորեղբայրը, ոչ քեռին և առավել ևս՝ ոչ էլ «բաջանաղն է» Հովհաննես Սահակյանին օգնել ինքնադրսևորվել

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ գումարման ՀՀԿ–ական ԱԺ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 6–րդ գումարման ԱԺ–ում չի լինի: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ բարձր ղեկավարությունը դրա դիմաց նրան Լոռու մարզպետի պաշտոն է առաջարկել: Ու թեև այս լուրը նախկին պատգամավորը հերքել էր և նաև նշել, որ այդ որոշման պատճառով հարազատ կուսակցությունից նեղսրտած չէ, բայցև չէր էլ հերքել, որ իր մասով նորություններ կլինեն:

«Փաստի» հետ զրույցում ևս մեկ անգամ հերքեց մոտ ժամանակներս իրեն որևէ պաշտոնում տեսնելու մասին լուրերը և նշեց, որ այս օրերին զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկ երբ ավելի ազատ է լինում, ժամանակի մեծ մասն անց է կացնում երեխաների հետ:

«Որևէ նման հարց կուսակցությունում չի քննարկվել, և որևէ նման բան այս պահին չկա: Ինչ վերաբերում է երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, ապա ասեմ, որ վերջին երկու տարին բավականին լարված ժամանակաշրջան էր: Սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, Կանոնակարգ օրենք, երեքն էլ բավականին ծանր աշխատանք էր ենթադրում, և ես, լինելով պատասխանատու հանձնաժողովի նախագահ, ողջ ծանրաբեռնվածությունը իմ ուսերին էր: Այդ էր պատճառը, որ միայն կիրակի օրերին էի կարողանում նրանց ժամանակ տրամադրել: Հիմա երեխաներիս հետ եմ շփվում, գիրք ենք կարդում, շատ եմ լինում Սպիտակ քաղաքում»,– ասաց Հ. Սահակյանը:
Վերջին գիրքը, որն այս օրերին ընթերցել է նախկին պատգամավորը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» է, որն այնքան էլ չի խաչվում մեր օրերի հետ: Նրա կարծիքով մեր օրերի հետ ավելի շատ կարելի է «Փոքրիկ իշխանը» համեմատել, բայց Հ. Սահակյանի համոզմամբ ամեն ինչից անկախ կյանքում ամենակարևորը ճիշտ ապրելն է:

«Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ կյանքում բոլորի հետ շփումներում միշտ շիտակ և պարզ եմ եղել: Երբևէ չեմ կեղծել և եթե ինքս ինձ հետ ներդաշնակ չեմ եղել, ապա այդ մասին չեմ արտահայտվել: Քաղաքականությունն էլ, անցած և դեռ անցնելիք ճանապարհն էլ, հատկապես երիտասարդ մարդկանց համար, ավագ ընկերներից սովորելու, կենսափորձ ձեռք բերելու առումով բավականին կարևոր է: Բայց նախկինն ու ներկան համեմատելով մի հետաքրքիր առանձնահատկություն է նկատվում: Եթե նախկինում թիրախը տեսանելի էր, ապա հիմա այն տեսանելի չէ, որը ինչ–որ տեղ իր բարդություններն է առաջացնում»,– ասաց Հ. Սահակյանը:

Խոսելով պատգամավորական «կոմֆորտից» զրկվելու և դրան հարմարվելու մասին, նա նշեց, որ այս կամ այն իրավիճակում լինելն իր համար կոմֆորտից օգտվել կամ դրանից զրկվել չի կարող նշանակել, քանի որ ուսանողական տարիներից Երևանում վարձով ապրելու ժամանակ շաբաթը 5000 դրամով ապրելու գինն էլ գիտի, 27 տարեկանից ծառայողական մեքենայով ման գալունն էլ, բայց ամենակարևորն իր համար այն է, որ կյանքում ինչին որ ինքը հասել է, հասել է բացառապես իր արդար քրտինքի, իր խելքի ու մարդկային ճիշտ պահվածքի շնորհիվ:
«Ինձ ոչ հորեղբայր է բերել պաշտոնի դրել, ոչ քեռի, ոչ էլ բաջանաղ: Եվ ես ինչի հասել եմ, բացառապես իմ ունակությունների, մարդկային դրսևորումների, մեր թիմի ու ղեկավարներից նախ' Անդրանիկ Մարգարյանի, և հետո էլ' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ եմ հասել: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատել, վստահել են ինձ ու սեփական ունակություններս դրսևորելու հնարավորություն տվել»,– ասաց Հ. Սահակյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կյանքը չի սկսվում ու ավարտվում Ազգային ժողովով և ոչ պատգամավորի, ոչ էլ նախարարների աթոռները հավերժ չեն: Կարևորն այն է, որ մանդատով, թե առանց մանդատի, մարդը՝ մարդ լինի: Իր անցած պատգամավորական ճանապարհով Հ.Սահակյանը հպարտանալու առիթ էլ ունի, քանի որ շատ շատերն, ովքեր երկար տարիներ ԱԺ–ում աթոռ են զբաղեցրել, իրենց պատգամավորական ողջ կենսագրության ընթացքում այնքան գործ չեն արել, որքան նա: Իսկ ՀՀԿ–ական այն ընկերներին, ովքեր նույնպես 6–րդ գումարման պատգամավորի մանդատ չեն ստանա, կոչ արեց չնեղսրտել ու առաջ նայել:

«Շատ շատերը պատգամավոր լինելով, անգամ հետագիծ չեն կարողացել ունենալ: Երբ անհրաժեշտ է եղել թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարցերի ժամանակ խոսել ենք, բարձրաձայնել ենք, պարզաբանումներ ենք տվել: Որևէ ժամանակաշրջանում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարելը բավականին պատասխանատու պաշտոն է, որը ստատուսի առումով բավականին բարձր և պատվաբեր է նաև ինձ համար: Բայց ես դեմ եմ նաև, որ մարդիկ մինչև խորը ծերություն, մինչև թոռների ձեռքը բռնելը պետք է շարունակեն նույն տեղում լինել կամ պատգամավոր լինել: Փոփոխությունը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ ցանկացած նոր բան մի քանի տարի հետո վերածվում է միօրինակության, իսկ փոփոխություններն օգնում են ավելի ակտիվ գործել և սեփական ունակությունները նորովի ներկայացնել»,– ասաց Հ. Սահակյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում
Ամենադիտված