«Փաստ». Վիկտորյա Բաղդասարյանը երեք բնակարան ունի
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը երեք բնակարան ունի: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի երեք բնակարանից Բաղդասարյանը նաև մեկ հողամաս է հայտարարագրել: Իսկ իր դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ նոյեմբերի 22–ի դրությամբ կազմել են 350 հազար եվրո: Դեսպանը նաև փոխառություններ ունի՝ 5 հազար եվրոյի չափով, իսկ արժեթղթերը արժենում են 70 հազար եվրո: Նա տարեկան եկամուտներ չի ունեցել, ամեն դեպքում իր հայտարարագրի եկամուտների տողի դիմաց ոչինչ գրված չէ:
41–ամյա Բաղդասարյանը բավական ուշագրավ կենսագրական տվյալներ ունի: Նա սովորել է Վերսալի փաստաբանների դպրոցում, Սորբոնի համալսարանում, ինչպես նաև Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: Մինչ դեսպան նշանակվելը աշխատել է որպես միջազգային զարգացման տնօրեն «Accor» գրուպում»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը