«ՀԺ»․ Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել
Հայկական Մամուլ
«ՀԺ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ ներկայացրել է տվյալներ նախօրեին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակի մասին: Ըստ այդմ, երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը՝ ծայրահեղ ծանր: Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է: Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցը: Մի քանի կազմակերպություններ արդեն դրամական օգնություն են տրամադրել նորածին հնգյակի ընտանիքին: Այդ նպատակով բացվել է հաշվեհամար: 220521072573000 ՀՀ դրամ Ստացող' Վարդան Կարապետյան (հնգյակի հայրն է)»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը