Արդյունքը համեստ է, կարող էր ավելի լավը լինել. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտա»-ի դեմ առաջին խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակը:
«Գոհ եմ ելութից, բայց այնքան էլ գոհ չեմ արդյունքից: Մինչև ընդմիջում հաշիվը պետ է լիներ 2:0՝ հօգուտ մեզ: Կարծում եմ՝ բավարար աշխատեցինք, որ կիսաեզրափակչի ելքը վճռենք առաջին խաղում, բայց հիմա մեզ սպասվում է կարևոր խաղ «Օլդ Տրաֆորդում» և դեռևս ոչինչ հայտնի չէ: Փորձում էինք հաղթել, բայց գոլ խփելու շատ հնարավորություն բաց թողեցինք:
Թիմը լավ ու վստահ խաղաց: Մրցակիցը պաշտպանությունում ուներ 7, 8, 10 խաղացող, ովքեր անհատական պայքար էին ունենում: Կարծում եմ՝ նրանց դեմ լավ խաղացինք:
Արդյունքը համեստ է, կարող էր ավելի լավը լինել: Մեր ֆուտբոլիստները հոգնածություն են զգում ապրիլին անցկացրած 9 խաղից հետո, այս խաղն էլ 10-րդն է վերջին չորս ու կես շաբաթվա ընթացաքում: Այն ֆուտբոլիստները, ովքեր այս ամիս ամենաշատ ժամանակն են անցկացրել դաշտում, «Արսենալ»-ի դեմ խաղում հանգստի հնարավորություն կստանան»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը