Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Արդարադատության իրականացման խայտառակ տարբերակ՝ անունը Պերմյակով

Վերլուծական

Մինչ Հայաստանի արդարադատության համակարգից ջանք ու եռանդ չեն խնայում հերքելու Պերմյակովի՝ Ռուսաստանին արտահանձնելու մասին տեղեկությունները, Ռուսաստանից եկավ պաշտոնական հաստատում: Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի Դաշնությունում:

Դոնի Ռոստովում տեղակայված Հյուսիս-կովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցիչը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Վալերի Պերմյակովն իր պատիժը կշարունակի կրել ՌԴ տարածքում: Այստեղ շատ կարևոր է նկատել, որ Պերմյակովն, իր կատարած ոճիրից հետո՝ ոչ մի րոպե չի եղել ՀՀ արդարադատության վերահսկողության տակ, և փաստացի, մինչ օրս իր պատիժը չի կրել Հայաստանում, այլ՝ 102 րդ ռազմաբազայում, որը թեև ՀՀ տարածքում է, բայց համարվում է ՌԴ տարածք:

Ճիշտ է, իր կատարած ոճիրի համար նրան դատապարտել են Հայաստանի Հանրապետության օրենքներով, և պետական մեղադրողը մեղադրանք առաջադրելիս պաշտպանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը, բայց դատաքննությունն էլ տեղի էր ունենում ՌԴ տարածք համարվող ռուսական ռազմաբազայում: Աննախադեպ էր նաև այն, որ դատավորն ամեն անգամ նիստ անելիս իր հետ դատարան էր տանում մուրճը, դրոշն ու գերբը, որպեսզի ռազմաբազայում երևա, որ դատաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական մարմինը:

Պերմյակովը դատապարտվել է 2 հանցանքի համար: Ռազմաբազան լքելու համար ՌԴ դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ Ավետիսյաններին սպանելու համար՝ ցմահ ազատազրկման: Այս պահին արդարադատության պատասխանատուները, Պերմյակովի արտահանձման մասին խոսելիս, շեշտում են այն հանգամանքը, որ նա դատապարտվել է նաև ՌԴ դատարանի կողմից: Բայց համեմատելու աղերս չունեն դասալքությունն ու 7 հոգանոց ընտանիքին սպանելը:

Ինչևէ, գալով Պերմյակովի արտահանձնմանը, փաստենք, որ այս քայլով Հայաստանի Հանրապետությունը հերթական խայտառակ նվաստացմանն է գնում: Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ և սուվերեն պետություն, չի կարողանում պատժել այն տականքին, որը սպանել է իր քաղաքացիներին:

Իսկ ով կարող է երաշխավորել, որ Պերմյակովը ՌԴ-ում պատիժ կրելուց մի քանի տարի անց, երբ կմոռացվի այդ դեպքը, ազատ չի արձակվի: Ոչ ոք ոչ մի երաշխիք տալ չի կարող: Այսուհետ՝ Պերմյակովը դառնալու է ՌԴ իշխանության վերահսկողության տակ գտնվող դատապարտյալ: Սաֆարովը՝ մեզ օրինակ: Հիշում ենք՝ ինչ եղավ, երբ Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջանին: Սաֆարովը սպանել էր սպային՝ քնած ժամանակ, իսկ Պերմյակովը՝ 7 հոգու, անգամ՝ օրորոցում քնած երեխային:

Եթե տարիներ անց՝ Պերմյակովը, օրինակ, «գժի թղթով» ազատվի ՌԴ բանտից, ո՞ւմ վրա ենք ձու և լոլիկ նետելու: Ինքներս մե՞ր: Այս անգամ ստահակին հանձնում ենք մեր ձեռքով: Սա Հայաստանի անկախ պատմության արդարադատության ամենախայտառակ որոշումն է և նվաստացումը:

 

Արսեն Սանամյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված