Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ:
1/8 եզրափակչում մեր մարզիկը 5:0 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է ադրբեջանցի մարզիկի հետ և պարտվել 3:1 հաշվով:
Ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, իսկ Բերիանիձեն՝ երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացել:
Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը 5:2 հաշվով հաղթեց Բելգիայի մարզիկին և բրոնզե մեդալի համար կպայքարի Սլովակիան ներկայացնող մարզիկի հետ:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չստացավ, քանի որ 1/8 եզրափակչում նրան հաղթած ռուսաստանցի մարզիկը չհասավ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը