Կարմիր Խաչը հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը
Հասարակություն
Մայիսի 4-ին ադրբեջանակամ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Հայաստանի Զինված ուժերն իբրև թե կրակել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների և տրանսպորտային միջոցների ուղղությամբ, երբ վերջիններս գտնվել են Ակնայում (Աղդամ):
Մայիսի 5-ին ԿԽՄԿ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: «Մեդիայում հրապարակումների կապակցությամբ կարող ենք ասել, որ մեր աշխատակիցները մայիսի 4-ին գտվել են այդտեղ: Սակայն որևէ հիմք չկա պնդելու, որ ԿԽՄԿ-ի աշխատակիցների և տրանսպորտային միջոցների ուղղությամբ կրակոցներ են հնչել»,-ասվում է Կարմիր Խաչի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը