77-ամյա թոշակառուի սպանությունը բացահայտվեց. կասկածյալը 23-ամյա երիտասարդ է
Հասարակություն
Գյումրիում 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի սպանությունը բացահայտվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով 1994 թ. ծնված երիտասարդ է և սպանության շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Տղամարդու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան, իր տանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք՝ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ Գյումրիի սեփական տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքեր:
Ըստ տեղեկություների՝ 77-ամյա Ստեփան Մարկոսյանը միայնակ ապրող թոշակառու էր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը